«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հազվագյուտ հայկական ատլասը Նյու Յորքի աճուրդում

Հազվագյուտ հայկական ատլասը Նյու Յորքի աճուրդում
14.06.2017 | 19:44

Swann Galleries Նյու Յորքի աճուրդը, որը մասնագիտացված է գրքերի, քարտեզների ու ձեռագրերի ուղղությամբ, հունիսի 7-ին աշխարհի քարտեզների ու ատլասների աճուրդ է կազմակերպել, որի ընթացքում 265 լոտ է ներկայացվել, հաղորդում է Fine Books-ը։

Լոտերից մեկը աշխարհում առաջին հայերեն ատլասն էր, որը վաճառվել է 37500 դոլարով՝ նախատեսված արժեքից հինգ անգամ ավելի թանկ (6000 դոլար)։ Յուրօրինակ ատլասը ձեռքի աշխատանք է, ստեղծվել է 1849-ին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Հովհաննես Դադայանի ձեռքով։ Ատլասը բաղկացած է տասը երկգույնանի քարտեզներից։

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ